( SAFE ABOVYAN) Բնակավայրերի և ճանապարհների անվտանգության կառավարում

Տրանսպորտային միջոցների երթևեկության հոսքերը բարելավելու և քաղաքացիների անվտանգությունը ապահովելու նպատակով Աբովյան քաղաքում ներդրվելու է ճանապարային երթևեկության կառավարման համակարգ  (ՃԵԿՀ), որը միավորում է  ժամանակակից բազմաթիվ թվային և տեխնիկական տեխնոլոգիաներ։   

Ճանապարհներին տեղադրված դիտարկման համակարգից / տեսախցիկներից/  իրական ժամանակում երթևեկի տվյալները փոխանցվում է Կառավարման և Վերահսկման Կենտրոն, որտեղ դրանք ինտեգրվում, պահուստավորվում, և  մշակվում են, հանգեցնելով կառավարման գործողությունների՝  բարելավելով երթևեկության հոսքը և նվազագույնին հասցնել ժամանակի և նյութական կորուստները /վթարները/:

 Մեր կողմից առաջարկվող ճանապարհային երթևեկության կառավարման համակարգը, իր  նորարարական լուծումների շնորհիվ`օգտագործելով գերժամանակակից համակարգչային տեխնոլոգիաներ և փողոցային տեսադիտարկային սարքավորումներ, Կառավարման կենտրոնից հնարհավորություն է տալիս բարելավելու և կառավարելու երթևեկի  գործառնական պահանջները:

Ճանապարհային երթևեկության կառավարման համակարգը և սույն ծրագիրը միտված է ձևավորելու հետեւյալ արժեքային շղթան․

 

  • Խաչմերուկների, խցանումների կառավարում /շրջանցում, այլընտրանք ուղության առաջարկում, վառելիքի խնայողություն, արտանետումների կրճատում, լույսացույցի իրական վիճակին հարմարեցում, և այլն/։
  • Ճանապարհային ցանցի արդյունավետ օգտագործում
  • Ճանապարհային անվտանգության մակարդակի բարձրացում
  • Վթարների հայտնաբերում, ահազանգում, արագ շարժի կազմակերպում և իրավիճակի կառավարում։
  • Արագության գերազանցման, խախտումների հայտնաբերում
  • Ռեալ-ժամանակային տեղեկույթի հավաքագրում, օգտագործում, այլ օգտվողներ տրամադրում /վարորդներ, զբոսաշրջիկներ, կառավարման այլ  օղակներ և այլն/ ։
  • Տրանսպորտային միջոցների ավտոմատ դասակարգում և հաշվում
  • Առցանց տեսախցիկային վերահսկողություն
  • Դինամիկ փոփոխվող արագությունների սահմանում տվյալ սեգմենտի վրա
  • Կանգնել և անցնել ռեժիմներով խտության կառավարում
  • Մեքենաների թողանցման օպտիմալացում  
  • Արտակարգ իրավիճակների զանգի ապահովում
  • Իրավիճակի փոփոխական հաղորդագրություն տրամադրում
  • Տվյալ կետում ունեցած երթուղու խտության բաշխումը օրվա կտրվածքով, թրենդների ու կանխատեսումներ
  • Վատ եղանակի կախյալության կառավարում (ուժեղ անձրեւ, մառախուղ, փոթորիկ, ձյուն, ձնամրրիկ)
  • Մեքենաների մեջ նստատեղերի օգտագործման աստիճանի մասին տեղեկույթի հավաքագրում
  • Վերլուծական տվյալների մշակում եւ վիզուալիզացիա

Ճանապարհային անվտանգության կառավարման համակարգը նախատեսնված է անվտանգ երթևեկության համակարգ ապահովելու և շահագործելու համար: