«ԱՐՄՈՆ» ՍՊԸ-ն Հայաստանում կազմակերպել է Անասնակերի և կենսա-վառելիքի արդյունաբերական արտադրություն, հիմնված բարձր բերքատվությամբ, բազմաֆունկցիոնալ բույսերի աճեցման հիման վրա։
Հայաստանում վերջին տարիներին ավելացել են խոշոր եղջյուրավոր անասուններ գլխաքանակը և անասնապահական ֆերմաները։ Հաշվի առնելով նրանց համար անհրաժեշտ կերային բազայի ապահովումը, անասնակերի թանգացումը, ապա հրատապ է դառնում Հայաստանում կազմակերպելու անասնակերի արդյունաբերական արտադրություն։
Սույն ծրագրի շրջանակներում 2021 թվականին, Կոտայքի մարզերում ԱՐՄՈՆ ՍՊԸ-ի կողմից փորձարկել է Ugandan Grass խոտաբույսի մշակումը, պարզելու աֆրիկյան այս խոտաբույսի մշակումը Հայաստանի կլիմայական պայմաններում, և բերքատվություն չափը։ Փորձարկումները տվել են դրական աճման և զարգացման արդյունք, հարմարվելության գոհացուցիչ ցուցանիշ, որը և հիմք է հանդիսացել մշակելու անասնակերի եվ կենսավառելիքի արդյունաբերական արտադրության համալիր սույն ծրագիրը։
Ugandan Grass խոտը ամենակարևոր կերային մշակաբույսն է Արևելյան Աֆրիկայի կաթնամթերք արտադրողների համար: Մազազերծ սորտերը, ինչպիսիք են Ugandan Grass -անմազը, հանդիսանում է շատ ավելի բարձր արժեք ունեցող անասնակեր, քանի որ այն ի վիճակի է աճել քիչ ջրով և սննդարար նյութերով անբավարար չորային հողերում, տալով բարձր բերք։ Խոտաբույսը արժեքավոր է նաև լանդշաֆտների պահպանման համար, քանի որ այն կանխում է հողի էրոզիան, և բարելավում հողի բերրիությունը: Վերջերս նաև օգտագործվում էր սննդամթերքի, կենսա-կենսավառելիքի, թղթի և դեղագործության արտադրության մեջ։ Սույն բույսերի ջերմային պիրոլիտիկ փոխարկումը օգտագործվում է կենսավառելիք, բիոգազ և բիո- յուղ արտադրելու համար: Խոտաբույսի երիտասարդ տերևներն ու ցողունները ուտելի են մարդու կողմից, եփում են ապուրներ և օգտագործում շոգեխաշիլ պատրաստելու համար:
Հոլանդական ընկերությունը խոտը վերածել է պլաստիկի, որը օգտագործվում է փաթեթավորման համար:
Խոտաբույսը աճում է ծովի մակարդակից մինչև 2000 մ բարձրության վրա, որտեղ ջերմաստիճանը ամառը տատանվում է 15 ° C- ից մինչև 40 ° C։ Խոտաբույսը հանդուրժող է երաշտին, ունի բարձր կալորիականություն: Այն կարող են աճել նաև թույլ կավային կամ չափազանց չորացրած ավազոտ հողերում, որի pH- ն տատանվում է 4,5-ից 8,2: Բերքատվությունը պարարտանյութերի ցածր մուտքերի դեպքում տատանվում է 30-ից 80 տ / հա / տարի, իսկ անբավարար պարարտանյութերի դեպքում 20 տ / հա / տարի սահմաններում է: Հատումները կարող են կատարվել 30-35 օրվա ընդմիջումներով՝ կախված եղանակից: Բերքը քանակը կախված է մշակման տեխնիկայից: Մշակաբույսի տնկարկները տարեկան մեկ հեկտարից արտադրում են մոտ 40-60 տոննա խոտ և չոր կենսազանգված, միջին էներգիայի պարունակությամբ 5000 kWh / տոննա, իսկ կանաչ խոտը կարելի է հավաքել տարեկան բազմիցս: Կանաչ խոտը հավաքվում է համեմատաբար կարճ ժամանակահատվածներում (ամեն ամիսը մեկ անգամ), օգտագործելով որպես անասնակեր (նրա հիմնական օգտագործումը) և համեմատաբար երկար միջակայքում (4–5 ամիս), որպես կենսա-էներգիայի հումք, երբ մշակաբույսը հասնում է 3,5 մ բարձրության, այդ բերքը որպես անասնակեր անօգտագործելի է, այն չի պահպանում ռացիոնալ սննդարության ձևը, ուստի թարմ կանաչ կերերի արտադրության բուն նպատակի համար այն անհրաժեշտ է հնձել 1 մ բարձրության դեպքում, և տարեկան մի քանի անգամ:
Խոտաբույսի պարունակում է 12-22 % հում սպիտակուց և 26-28% կոպիտ մանրաթել: Ընդհանուր մարսվող սննդանյութը տատանվում է 55-58% -ի սահմաններում:
Անասնակերի արդյունաբերական արտադրություն Հայաստանում ունի մեծ հեռանկարներ, հաշվի առնելուվ հանրապետությունում խելացի անասնագոմերի քանակի աճը։ Անասնակերի և թարմ խոտի անբավարարության պատճառով ապագայում կարող է այն հանգեցնել անասունների գլխաքանակի կրճատմանը, այնպես էլ մսի և կաթնամթերքների թանգացմանը։ Իսկ մշակաբույսից կենսավառելիքի արտադրությունը կհանդիսանա բնական գազին փոխարինող միջոց, որի ինքնարժեքը ցածր է և 7 անգամ էժան է գազի գնից, և հարմար է ջերմոցների և մեծ տարածքների տաքացման գործում։